Որոնել
Արխիվ
04.09.2019  20:30

Մանչինի. «Հայերի առջևի գծի 4 ֆուտբոլիստները տեխնիկապես ու խաղային բնավորությամբ առանձնանում են»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին տնային հանդիպում կանցկացնի Իտալիայի ընտրանու հետ։  

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

«Հենց սկզբից մենք չենք թաքցրել, որ ցանկանում ենք հաղթել խմբում ու նվաճել տեղը եզրափակիչ փուլում։ 4 խաղ հաղթել ենք, բայց հիմա, ինչպես գիտեք, Իտալիայի հավաքականը ֆիզիկապես լավ մարզավիճակում չի գտնվում, բայց պետք է մեր բոլոր ուժերը ներդնենք, որ այս 2 խաղում առավելագույն արդյունքի հասնենք։ Դեռ դժվար է ասել, թե առաջիկա 2 խաղերը որքանով մեզ կմոտեցնեն վերջնական նպատակին։ 

Սենսին հայերի դեմ հնարավորություն ունի խաղալու։ Կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականի հարձակման գծի 4 ֆուտբոլիստները տեխնիկապես և խաղային բնավորությամբ առանձնանում են։ Գիտենք այդ մասին և պատրաստ ենք դրան։ 

Կարծում եմ՝ իրական Հայասանի հավաքականն այն թիմն է, որը խաղաց ոչ թե առաջին ու երկրորդ, այլ երրորդ և չորրորդ տուրերում։ Սրա հիմնավորումն այն է, որ նրանք նոր մարզիչ ունեն և թիմը վերաձևավորելու ժամանակ է պահանջվում։ 

Իտալիայի հավաքականն ունի 8 կորուստ։ Դրա պատճառն այն է, որ առաջնությունները դեռ նոր են մեկնարկել և ֆուտբոլիստներն անմիջապես ներգրավվեցին կենտրոնական խաղերին, որոնց ընթացքում մեծ ջանքեր են պահանջվում։ Բնական է, որ ա կարող էր ազդեցություն թողնել։ 

Որոշել ենք այն 10 ֆուտբոլիստներին, որոնք կլինեն մեկնարկային կազմում։ Հարցական է միայն մեկ դիրք։ Չեմ նշի, թե դա որ դիրքն է, մենք պետք է որոշում կայացնենք։

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքկանը շանս ունի պայքարելու երկրորդ տեղի համար։ Հեշտ չի լինի, բայց այդ հնարավորությունները նրանք ունեն»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000