Որոնել
Արխիվ
25.08.2019  19:39

«Մանչեսթեր Սիթին» վտահ հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» հետ ու հաղթեց՝ 3-1։

15-րդ րոպեին Սերխիո Ագուերոն առաջ մղեց հյուրերին, 43-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը կրկնապատկեց հաշիվը, Առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին Հարի Ուիլսոնը տուգանայինից կատարած հիանալի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 64-րդ րոպեին Ագուերոն դարձավ դուբլի հեղինակ՝ մարելով դաշտի տերերի հույսերը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 7 միավոր ու զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 2 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»։ «Բորնմութը» 4 միավորով 10-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000