Որոնել
Արխիվ
25.08.2019  14:32

Հայտնի է` ինչպիսին է լինելու Նեյմարի համար «Բարսելոնայի» վերջնական առաջարկը

«Բարսելոնան» պատրաստում է ՊՍԺ-ին վերջին առաջարկը կատարել հարձակվող Նեյմարի համար: Փարիզյան ակումբը վերջնաժամկետ է սահմանել բրազիլացու հնարավոր գնորդների համար, որի շրջանակում կատալոնացիները երկու տարբերակով առաջարկ են ուղարկելու:

Le Parisien-ը գրում է, որ առաջին տարբերակով «բլաուգրանան» պատրաստ է 40 միլիոն եվրոյով վարձակալել Նեյմարին և վարձավճարով հակառակ ուղղությամբ ուղարկել Ուսման Դեմբելեին: Այդ դեպքում «կապտառնագույնները» հնարավորություն կունենան մեկ տարի անց 170 միլիոնով գնել բրազիլացու ամբողջական տրանսֆերը:

Երկրորդ տարբերակը ներառում է միայն Նեյմարի վարձակալությունը 40 միլիոն եվրոյով և մեկ տարի անց 170 միլիոնով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Դեմբելեն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրել է Դորտմունդի «Բորուսսիայում», որտեղ նրա մարզիչը եղել է ներկայումս ՊՍԺ-ն գլխավորող Թոմաս Տուխելն էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000