Որոնել
Արխիվ
25.08.2019  01:03

Խաղ, որը երկար կհիշվի. «Նապոլին» ծանր հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ (VIDEO)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ֆիորենտինան» տանը մրցեց «Նապոլիի» հետ ու պարտվեց 3-4 հաշվով։

9-րդ րոպեին Էրիկ Պուլգարը 11 մետրանոցից առաջ մղեց դաշտի տերերին, 38-րդ րոպեին Դրիս Մերտենսը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղակեսի վերջում՝ 43-րդ րոպեին, Լորենցո Ինսինյեն 11 մետրանոցից հաշվի հավասարակշռությունը թեքեց նեապոլցիների կողմը։ 52-րդ րոպեին Նիկոլա Միլենկովիչը կրկին հավասարեցրեց հաշիվը, 4 րոպե անց Խոսե Կալյեխոնը խփեց «Նապոլիի» 3-րդ գոլը, 65-րդ րոպեին գոլ խփեց նաև «Ֆիորենտինայում» նորամուտը նշող Կևին Պրինս Բոատենգը, ով ընդամենը 4 րոպե առաջ էր մտել փոխարինման, իսկ հյուրերի հաղթական գոլը խաղի 67-րդ րոպեին հեղինակեց Լորենցո Ինսինյեն՝ իր հաշվին դուբլ գրանցելով։ Նշենք, որ դաշտի տերերի կազմում իր նորամուտը նշեց նաև հանրահայտ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին։

Այսպիսով, «Նապոլին» առաջին միավորները վաստակեց Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000