Որոնել
Արխիվ
24.08.2019  23:50

«Բավարիան» Լևանդովսկիի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Շալկեին» (VIDEO)

Գերմանիայի առաջնության 2-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Շալկեի» հետ ու հաղթեց՝ 0-3։

20-րդ րպեին Ռոբերտ Լևանդովսկին 11 մետրանոցից բացեց հաշիվը, 50-րդ րոպեին լեհ հարձկվողը դուբլ ձևակերպեց, իսկ 75-րդ րոպեին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ դառնալով խաղի հերոսը։ Նշենք, որ մյունխենցիների կազմում իր նորամուտն է նշել Ֆիլիպե Կոուտինյոն՝ դաշտ մտնելով 57-րդ րոպեին։ Միաժամանակ փոխարինման է մտել նաև մեկ այլ ներեկ՝ Իվան Պերիշիչը Նրանք դաշտ են մտել 57-րդ րոպեին՝ միաժամանակ։

Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 4 միավոր ու զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Շալկեն» 1 միավորով 12-րդն է։ Նշենք, որ 100 տոկոսանոց արդյունք այս պահին ունեն 3 թիմեր, որոնք 6 միավոր են վաստակել (Դ․ «Բորուսիա», «Ֆրայբուրգ», «Բայեր»)։ Տուրի 2 հանդիպումներ դեռ չեն կայացել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000