Որոնել
Արխիվ
24.08.2019  18:04

Ծանրագույն խաղ. «Չելսին» առաջին հաղթանակը տարավ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» հետ ու հաղթեց՝ 3-2։

3-րդ րոպեին Տեմմի Աբրահամն առաջ մղեց հյուրերին, 3 րոպե անց Տոդ Կանտվելը հավասարեցրեց հաշիվը, 17-րդ րոպեին Մեյսոն Մաունտը կրկին հաշվի մեջ առավելություն պարգևեց լոնդոնցիրներին, բայց 30-րդ րոպեին Տեմու Պուկկին 2-2 դարձրեց հաշիվը։ «Ազնվականների» հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Աբրահամը՝ դուբլ ձևակերպելով։

Այսպիսով, «Չելսին» Լեմպարդի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղում։ Թիմը վաստակեց 4 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ «Նորվիչը» 3 միավորով 13-րդն է։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000