Որոնել
Արխիվ
21.08.2019  10:54

Խոշոր սկանդալ Ռուսաստանում. 2 միլիոն եվրոյի փոխարեն տրանսֆերը վաճառել են 50 հազար ռուբլիով

Ռուսաստանում սկանդալային տրանսֆերի նոր մանրամասներն են բացահայտվել: Այս ամռանն «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսեյ Սուտորմինը տեղափոխվել էր «Ռուբին», սակայն ընդամենը մի քանի օր անց նրա տրանսֆերը գնել էր «Զենիթը»: Դա ինքնին շատ տարօրինակ ու կասկածելի գործարք էր համարվել, սակայն երեկ ավելի զարմանալի հանգամանքներ են բացահայտվել:

Լրագրող Վասիլի Կոնովին հայտնի է դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը պաշտոնապես գրանցվել է 50 հազար ռուբլի գումարով: Ընդ որում դա վերաբերվում է ինչպես «Օրենբուրգից» «Ռուբին», այնպես էլ կազանցիների կազմից «Զենիթ» տեղափոխություններին:

Ուշագրավ է, որ մինչև Սուտորմինի` «Ռուբին» տեղափոխվելը, թաթարական այդ ակումբը նրա տրանսֆերի դիմաց 2 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն հետո ի հայտ է եկել «Զենիթի» գործոնը:

«Օրենբուրգի» նախագահ Վլադիմիր Կիաևը tass.ru-ի հետ զրույցում ասել է, որ նրանց իրավունք է ֆուտբոլիստի համար ցանկացած չափսի փոխհատուցում պահանջել. նրանք 50 հազարի շուրջ են պայամանվորվել:

Հավելենք, որ Սուտորմինին ֆուտբոլային դաստիարակություն տված «Վոլգար» ակումբն այդ տրանսֆերների համար գումար է ստացել հենց այդ 50 հազար ռուբլիից: «Զենիթն» ու «Ռուբինը» «Վոլգարի» վճարել են 988 ռուբի (494+494):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000