Որոնել
Արխիվ
21.08.2019  00:30

Ռոբբենը նշել է, թե ով է նրա կարիերայի լավագույն մարզիչը

Հոլանդիայի հավաքականի ու «Բավարիայի» նախկին եզրային հարձակվող Արյեն Ռոբբենը պատասխանել է նրա կարիերայի լավագույն մարզչի մասին հարցին:

«Շատ մարզիչների հետ բազմաթիվ հիանալի պահեր եմ ունեցել, մեր թիմերը հաջողակ են եղել: Բայց եթե մեկին պետք է ընտրեմ, ուրեմն կնշեմ Պեպ Գվարդիոլային: Ֆուտբոլային առումով նա հանճար է:

Երբ Պեպը եկավ «Բավարիա», ես արդեն 30 տարեկան էի: Այդ տարիքում դու պարզապես փորձում ես մարզավիճակ պահպանել և վատ չխաղալ: Բայց Գվարդիոլայի ղեկավարությամբ սկսեցի առաջադիմել: Անսպասելիորեն խաղացի տարբեր դիրքերում, սակայն նախկինում չէի էլ մտածել, որ կարող եմ ուրիշ դիրքում այդպես հաջող գործել»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Bild-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000