Որոնել
Արխիվ
20.08.2019  23:17

ՊՍԺ-ն գերխոշոր առաջարկ է ստացել «Յուվենտուսից»

Հայտնի են դարձել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ «Յուվենտուսի» առաջարկի մանրամասները:

As.com-ը վստահեցնում է, որ իտալացիները պատրաստ են վճարել 100 միլիոն եվրո և Փարիզ ուղարկել հարձակվող Պաուլո Դիբալային:

Ընթացիկ ամռանը «ծեր սինյորան» արդեն փորձել է Դիբալային վաճառել կամ փոխանակել դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Տոտենհեմ», սակայն երկու դեպքում էլ անգլիական ակումբները համաձայնության չեն հասել արգենտինացու հետ:

Նեյմարի համար թուրինցիները պայքարում են «Բարսելոնայի» ու «Ռեալի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000