Որոնել
Արխիվ
20.08.2019  22:38

«Ռեալի» աստղային նորեկը սպասվածից արագ է ապաքինվում, բայց կա ուրիշ ֆուտբոլիստի վնասվածք

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Էդեն Ազարն ազդրի վնասվածքից ավելի արագ տեմպերով է ապաքինվում, քան սպասվում էր:

Նախատեսված էր, որ բելգիացին բաց կթողնի մեկ ամիս, սակայն նրա նորամուտը սպասվում է սեպտեմբերի 1-ին «Վիլյառեալի» դեմ խաղում, հայտնում է Marca-ն:

Միաժամանակ, «սերուցքայինների» պաշտոնականը կայքը տեղեկացնում է, որ թիմի մեկ այլ վինգեր Բրահիմ Դիասը նույնպես վնասվածք է ստացել: Իսպանացին մկանային խնդիրներ ունի:

Սպասվում է, որ Բրահիմի ապաքինման համար կպահանջվի 3-4 շաբաթ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000