Որոնել
Արխիվ
20.08.2019  22:28

«Արսենալը» կարող է նոր ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ ունենալ

«Արսենալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ և արդեն սկսել է բանացկություններ վարել:

Ներկայումս գաբոնցին շաբաթական ստանում է 200 հազար ֆունտ: Լոնդնոցիներն առաջարկում են աշխատավարձի բարձրացում, որը պարգևավճարների հետ միասին կհասնի շաբաթական 350 հազարի: Դրա շնորհիվ 30-ամյա ֆուտբոլիստը կհավասարվի «զինագործների» ամենաբարձր վարձատրվող խաղացողին` Մեսութ Օզիլին, գրում է The Telegraph-ը:

Նշվում է, որ նման բարձր աշխատավարձ վճարելը հնարավոր կդառնա, եթե «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի:

Օբամեյանգի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000