Որոնել
Արխիվ
20.08.2019  17:34

Հայաստանի Մ-19-ին հայ, Մ-17 հավաքականին՝ իսպանացի գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։

Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր), հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։

Օգոստոսի 21-ին և 23-ին Հայաստանի Մ-19 հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կհանդիպի Լիբանանի ընտրանուն։

Ներկա պահին Նազարյանը գլխավորում է Առաջին դիվիզիոնում հանդես եկող մայրաքաղաքային ԲԿՄԱ-ն, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստներ:

Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000