Որոնել
Արխիվ
18.08.2019  00:35

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը Երևան ժամանելուց առաջ ծանր պարտություն է կրել

Լյուքսեմբուրգի առաջնության երրորդ տուրում «Դյուդելանժը» սեփական հարկի տակ մրցել է «Ժենեսի» հետ: Գրանցվել է 1:3 հաշիվը:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է եղել, սակայն երկրորդում տանտերերի համար ամեն ինչ վատ սցենարով է ընթացել: Անրի Բոսիի թիմը կարմիր քարտ է ստացել, հետո երկու գոլ բաց թողել, ապա մնացել նաև 9 ֆուտբոլիստով:

Մեկնարկային երկու տուրերից հետո «Դյուդելանժն» ունի 3 միավոր և 14 թիմերի պայքարում զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման վերջին` 4-րդ փուլում Արարատ-Արմենիան մրցելու է հենց Դյուդելանժի հետ: Առաջին խաղը կայանալու է օգոստոսի 22-ին, Երևանում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000