Որոնել
Արխիվ
17.08.2019  23:53

Հարոյանի թիմը դարձել է ամենաշատ գոլեր բաց թողնողը (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել է «Կռիլյա Սովետովին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը եկատերինբուրգցիների կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Բաց թողած բոլոր երեք գոլերը եղել են Վարազդատի թիմակիցների սխալների պատճառով: Արդյունքում, «Ուրալը» դարձել է առաջնությունում ամենաշատ գոլեր բաց թողնող թիմը:

Դմիտրի Պարֆյոնովի թիմն արդեն 13 գոլ է բաց թողել, բայց մեկնարկային հաղթանակների շնորհիվ ունի 7 միավոր ու աղյուսակի միջնամասում է (8-րդ տեղ):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000