Որոնել
Արխիվ
17.08.2019  13:42

Ակումբի վաճառք. Սպորտի պատմության նոր ռեկորդ է գրանցվել

Ռուս ճանաչված գործարար Միխաիլ Պրոխորովը վաճառել է «Բռուքլին Նեթս» բասկետբոլային ակումբը: NBA-ի ակումբը գնել է չինացի գործարար Ջոզեֆ Ցայը, ով Alibaba Group-ի հիմնադիրն է, հայտնում է Clutch Points-ը:

Մեկ տարի առաջ Ցայը «Բռուքլինի» 49 տոկոս բաժնետոմսերի համար վճարել էր 1 միլիարդ դոլար: Ըստ պայմանավորվածության, այժմ նա մյուս 51 տոկոսի համար վճարել է 1,35 միլիարդ դոլար: Ընդհանուր 2,35 միլիարդ դոլարի գործարքը սպորտի պատմության նոր ռեկորդ է ակումբների վաճառքի հաշվարկում:

Հաշվի առնելով, որ ակումբից բացի Պրոխորովը Ցային է վաճառաել նաև «Բարկլայս ցենտր» սպորտային համալիրը, որտեղ «Նեթսը» տնային խաղերն է անցկացնում, ընդհանուր գումարը հասել է 3,5 միլիարդ դոլարի:

2009 թվականին Պրոխորովը «Բռուքլին Նեթսը» գնել էր 223 միլիոն դոլարով և վճարել ակումբի` 160 միլիոն դոլարի պարտքերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000