Որոնել
Արխիվ
13.08.2019  23:09

Չիաբրիշվիլի. «Մեր բախտը բերեց «Արարատ-Արմենիայի» հետ առաջին խաղի որոշ դրվագներում»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կմրցի վրացական «Սաբուրթալոյի» հետ (առաջին խաղը՝ 2-1)։ 

Նախախաղյա մամուլի ասուլիսով հանդես է եկել վրացական թիմի գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին։

«Եթե մենք կարողանայինք ԵԼ-ի որակավորման փուլում ընտրել մրցակիցներին՝ կընտրեինք հենց նրանց, ովքեր մեզ բաժին են հասել։ Մենք պետք է առաջին հերթին հաղթահարենք հայկական թիմի պատնեշը, իսկ հետո մտացենք հաջորդ մրցակցի մասին։ 

Այնպես չէ, որ «Դյուդելանժը» հանդբոլի թիմ է (հաջորդ փուլի մրցակիցը․ խմբ)։ Նրանք նախորդ տարի խաղացել են Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Այնուամենայնիվ, չեմ ցանկանում ոչինչ ասել ժամանակից շուտ։

«Արարատ-Արմենիան» լավ ակումբ է՝ կազմված լեգիոներներից։ Մեր բախտը բերեց Երևանում կայացած խաղի որոշ դրվագներում։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց առաջին հանդիպումն ավարտել հաղթանակով։

Մեզ համար բարդ խաղ է սպասվում։ Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի դուրս գան հաջորդ փուլ։ «Արարատ-Արմենիան» կորցնելու ոչինչ չունի։

Հնարավոր է՝ նրանք ակտիվանան հենց խաղի մեկնարկից, բայց մենք պատրաստվել ենք ամեն ինչին, իսկ մնացածը ցույց կտա խաղը։ Կփորձենք հաղթել ու երկրպագուներին երջանիկ դարձնել»,- մարզչի խոսքերն է մեջբերում .fcsaburtalo.ge-ն։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000