Որոնել
Արխիվ
12.08.2019  23:32

«Բարսելոնայի» նորեկը կվիրահատվի (PHOTO)

«Բարսելոնայի» նորեկ Նետոն վնասվածք ունի և կենթարկվի վիրահատության, հաղորդում է AS-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի 30-ամյա դարպասապահն ԱՄՆ-ում անցկացրած մարզումներից մեկի ընթացքում կոտրել էր դաստակի ոսկորը։ Նա խաղադաշտ կվերադառնա ամենաքիչը 5 շաբաթից։

Հիշեցնենք, որ Նետոն տեղափոխվել է «Բարսելոնա» ընթացիկ տրանսֆերային պտուհանի ընթացքում՝ «Վալենսիայից»։ Նրա համար վճարվել է 26 մլն եվրո։ Եվս 9 մլն «չղջիկները» կստանան բոնուսի տեսքով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000