Որոնել
Արխիվ
12.08.2019  16:51

Մոուրինյուն կարծում է` Մխիթարյանի և Օզիլի առկայությամբ Սեբալյոսն «Արսենալին» հարկավոր չէր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել «Արսենալի» նորեկների մասին:

«Դավիդ Լուիսի որակներին բոլորս ենք ծանոթ, այնպես որ նոր բան չեմ կարող ասել: Կիրան Տիրնին շատ խոստումնալից ֆուտբոլիստ է, ով կարող է Նաչո Մոնրեալին արժանի փոխարինող դառնալ:

Նիկոլա Պեպեի խաղը նախորդ մրցաշրջանում շատ եմ դիտել, անգամ ստադիոնից: Նա մեծ տաղանդ է և ապագայում կարող է «Արսենալի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ դառնալ: Պարզապես պետք է հասկանալ, որ Անգլիա տեղափոխվող ցանկացած խաղացողի անվան դիմաց ադապտացիայի վերաբերյալ միշտ հարցական նշան է դրած:

Սեբալյոս՞ը: Նա լավ ֆուտբոլիստ է, բայց թիմում այդ դիրքում այլ խաղացողներ կային, որոնք նմանատիպ խաղաոճն ու որակներն ունեն, օրինակ` Մխիթարյանն ու Օզիլը:  Նրանց կարող են այլ դիրքերում օգտագործել, բայց նմանությունը կա»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Sun-ը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000