Որոնել
Արխիվ
10.08.2019  17:35

Յուրահատուկ հեթ-տրիկ. «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով (VIDEO)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» մեկնարկեց «Վեսթ Հեմի» դեմ արտագնա խաղով: Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթանակի հասավ 5:0 հաշվով:

Առաջին կեսում տանտերերն ակտիվ մեկնարկեցին, սակայն 25-րդ րոպեին Կայլ Ուքերի փոխանցումից հետո Գաբրիել Ժեզուսը բարդ հարվածով առաջ մղեց հյուրերին:

Ընդմիջումից հետո «քաղաքայինների» առավելությունը շոշափելի էր: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը (51, 75, 90+1), ում երկու անգամ գոլային փոխանցում կատարեց Ռիյադ Մարեզը և մեկ անգամ էլ Կևին դե Բրյունեն: Անգլիացին 2010 թվականից հետո դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով առաջին տուրում հեթ-տրիկ է ձևակերպում:

86-րդ րոպեին էլ աչքի ընկավ փոխարինման մտած Սերխիո Ագուերոն: Արգենտինացին սկզբում անհաջող իրացրեց 11-մետրանոց հարվածը, սակայն մրցավարները տեսակրկնություն դիտելուց հետո տեսան, որ Դեկլան Ռայսը հարվածից առաջ էր մտել տուգանային հրապարակ: Ագուերոն կրիկնեց հարվածն ու այս անգամ անվրեպ էր:

Այսպիսով, չեմպիոնը 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև «Լիվերպուլը», որը երեկ 4:1 հաշվով հաղթել է «Նորվիչին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000