Որոնել
Արխիվ
09.08.2019  16:13

Պաշտոնական. Հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Ֆինլանդիայի ուժեղագույն լիգա (PHOTO)

«Փյունիկի» նախկին դարպասապահ Վալերի Ոսկանյանը կարիերան շարունակելու է Ֆինլանդիայում: ՎՊՍ ակումբը հայտարարել է 25-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև մրցաշրջանի ավարտը (դեկտեմբեր) գործող պայմանագիր կնքելու մասին:

Վաասա քաղաքի թիմը 18 տուրերից հետո 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և դեռ հաղթանակ չի տոնել:

«Հուսով եմ` երկրպագուները շատ չեն հուսահատվում: Թիմը խաղադաշտում ամեն ինչ կներդնի և հուսամ` երկրպագուները մեզ կօգնեն:

Ուրախ եմ այս տեղափոխության առթիվ: VPS-ն իսկապես լավ ակումբ է: Հետաքրքիր կլկինի նրա կազմում խաղալ»,- ասել է Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ դարպասպահը 2018 թվականի մայիսին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկված եղել Մալթայի ընտրանու դեմ ընկերական խաղի (1:1) պահեստայինների թվում: Վերջին մեկ տարին դարպասապահն անցկացրել է ուկրաինական «Նիկոլաև» թիմում, որի սանն է հանդիսանում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000