Որոնել
Արխիվ
08.08.2019  23:17

Գենիչ. «Փյունիկը» պաշտպանությունից դուրս էր գալիս այնպես, ինչպես՝ «Մանչեսթեր Սիթին»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» «Հանրապետական» ստադիոնում մրցեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ ու պարտվեց՝ 0-4։ 

Խաղից հետո մեկնաբանություն տվեց ռուս հայտնի սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչը։

«Եթե անկեղծ՝ տպավորություններն այնքան էլ լավը չեն արդյունքի առումով։ Մթնոլորտը շատ լավն էր, երկրպագուները ակտիվ էին, բայց, ընդհանուր առմամբ, թիմերը լրիվ այլ մակարդակ ունեն։

Այնուամենայնիվ, սա իրադարձություն էր Երևանի, Հայաստանի, «Փյունիկի» համար։ Տեսեք, այնտեղ 50-60 մլն-անոց ֆուտբոլիստներ են խաղում, իսկ ակումբի բյուջեն 200 մլն է։ Այն, որ նրանք եկել են այստեղ ու խաղացել հիմնական կազմով՝ խոսում է նրա մասին, որ լուրջ էին վերաբերվում մրցակցին։ 

Սպասում էի, որ լավ խաղ կլինի և մենք հաճույք կստանանք։ Դա խոստացել էր Նոբել Առուստամյանը։ Մենք նստած երկրպագում էինք, որ գոնե «Փյունիկը» գոլ խփի, բայց, ցավոք, նրանք, մեծ հաշվով, նույնիսկ դարպասին չէին մոտենում։

Տարխանովը մինչև այս չէր պարտվել «Փյունիկի» հետ, իսկ հիմա, երբ ես ու Դենիս Կազանսկին եկանք՝ պարտություն եղավ (ծիծաղում է․ խմբ․), այնպես որ, հաջորդ անգամ մեզ Երևանում ոչ այնքան շուտ կհանդիպեք։

Զգացվում է, որ «Փյունիկը» ցանկանում է խաղալ փոխանցումներով, այլ ոչ թե հեռացնում են գնդակը որտեղ պատահի։ Քննարկում էինք, որ նրանք պաշտպանությունից դուրս են գալիս նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» նման։ «Փյունիկը» կարճ փոխանցումներով էր խաղում։ Հատկապես, առաջին խաղակեսում նրանց մոտ լավ էր ստացվում։

Կարծում եմ՝ «Փյունիկի» ֆուտբոլիստները շատ էին լարված ու նյարդային։ Պարզ իրավիճակներում երբեմն սխալներ էին լինում՝ կապված գնդակը կասեցնելու, փոխանցում կատարելու հետ։ Որոշ խաղացողներ ինձ դուր եկան, օրինակ՝ Եֆիմովը, Ժեստոկովը, ով փորձում էր ֆուտբոլ խաղալ, ոչ թե պարզապես ազատվել գնդակից և վատ չխաղաց փոխարինման մտած Ալֆրեդը, ով արագ խաղացող է»,- Գենիչի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000