Որոնել
Արխիվ
22.07.2019  10:36

Դե Լիգտի տրանսֆերային ռեկորդը մեկ շաբաթ կգործի՞. ՄՅՈւ-ն խոշոր գումար է ծախսելու

«Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերի» հետ պայմանավորվել է կենտրոնական պաշտպան Հարրի Մագուայրի տեղափոխության շուրջ: Այդ մասին տեղեկանում ենք Bleacher Report-ի ինսայդեր Դին Ջոնսից:

 Անգլիացու տրանսֆերը կազմելու է պաշտպանների համար ռեկորդային` 80 միլիոն ֆունտ սթերլինգ (89 միլիոն եվրո):

26-ամյա ֆուտբոլիստն արդեն «աղվեսներին» հայտնել է ՄՅու-ի առաջարկն ընդունելու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ պաշտպանների համար տրանսֆերային ռեկորդը սահմանվել է նախորդ շաբաթ, երբ Մատեյս դե Լիգտն «Այաքսից» տեղափոխվել է «Յուվենտուս»: Թուրինցիները վճարել են 85,5 միլիոն եվրո, որից 10,5 միլիոնը` գործակալին: Մինչև այդ ռեկորդային էր Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը «Սաութհեմփթոնից»` «Լիվերպուլ». 84 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000