Որոնել
Արխիվ
21.07.2019  17:43

Կիսադաշտից ապշեցուցիչ հաղթական գոլ` «Յուվենտուս» – «Տոտենհեմ» խաղի 90+3 րոպեին (VIDEO)

Միջազգային չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարում թրիլերային խաղ է կայացել «Յուվենտուսի» ու «Տոտենհեմի» միջև: Սինգապուրում կայացած խաղի առաջին կեսում լոնդոնցիներին առաջ է մղել Էրիկ Լամելան:

Երկրորդ կեսում Գոնսալո Իգուայինը Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ հիանալի համագործակցությունից հետո պատասխան գոլն է խփել, իսկ 4 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է մղել «ծեր սինյորային»: Եվս հինգ րոպե անց Տանգի Նդոմբելեի փոխանցումից հետո Լուկաս Մոուրան կրկին հավասարեցրել է հաշիվը:

Որոշիչ է դարձել 90+3 րոպեն, երբ Հարրի Քեյնը կիսադաշտից կատարած անհավանական հարվածով գրավել է Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը:

Այսպիսով, «Տոտենհեմը» հաղթել է 3:2 հաշվով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000