Որոնել
Արխիվ
21.07.2019  16:30

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Գրիգոր Աղեկյանը` «Լոռիի» ֆուտբոլիստ

«Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը: Այդ մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Բելառուսից, որտեղի «Իսլոչ» թիմում հանդես է եկել նախորդ կես տարին: Մինսկը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում Գրիգորը մասնակցել է 34 խաղի, խփել 20 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում, դարձել 2017/18 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբում մասնակցել է 28 խաղի, խփել 4 գոլ:

Հայաստանի Մ21 հավաքականի կազմում Աղեկյանը մասնակցել է 9 հանդիպման:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000