Որոնել
Արխիվ
18.07.2019  11:01

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դե Լիգտը տեղափոխվեց «Յուվենտուս»

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի մասին:

Հոլանդացու տրանսֆերն արժեցել է 75 միլիոն եվրո: Եվս 10,5 միլիոն նախատեսված է  հնարավոր պարգևավճարների տեսքով: Թուրինցիներն ընդհանուր գումարը վճարելու են 5 տարվա ընթացքում:

19-ամյա ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» հետ մինչև 2024 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է ստորագրել:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դե Լիգտի հրաժարագինը կազմելու է 150 միլիոն եվրո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000