Որոնել
Արխիվ
18.07.2019  01:19

Մ19 Իտալիայի մարզիչ. «Հայաստանի Մ19 հավաքականը, հաստատապես, աճել է»

Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության B խմբի 2-րդ տուրում Հայաստանի ընտրանին «Հանրապետական» ստադիոնում մրցեց Իտալիայի հետ ու պարտվեց՝ 0-4։

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես է եկել իտալացիների գլխավոր մարզիչ Կարմինե Նունցիատան։

«Առաջնության մեկնարկային խաղում Պորտուգալիայի հետ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց մեր սխալների պատճառով պատժվեցինք, իսկ հետո չկարողացանք հետ բերել կորցրածը։ 

Հայաստանի հավաքականը, հաստատապես, աճել է։ Այսպիսի միջազգային հանդիպումները ծառայում են հենց դրա համար։ Մենք, ունենալով 4 գոլի առավելություն, կարող էինք մեզ թույլ տալ ավելի քիչ տիրել գնդակին, որովհետև չենք գտնվում ֆիզիկական լավագույն մարզավիճակում և պետք է ճիշտ բաշխել ուժերը, որովհետև առաջիկայում ևս կարևոր խաղ ունենք։ 

Մենք դիտել էինք Հայաստանի ընտրանու խաղն իսպանացիների հետ։ Մանրամասն ուսումնասիրել էինք, ու գիտեինք, որ Արմեն Հովհաննիսյանը (Հայաստանի հավաքականի հարձակվող-խմբ.) կարողանում է խաղալ կիսապաշտպանության ձախ եզրում և հարձակման գծում: Հայաստանը, այդ պարագայում, կունենա 2 հարձակվող։ Մենք պատրաստ էինք այդ 2 տարբերակներին։ Մեր մրցակիցը ցուցադրեց գրեթե այն խաղը, ինչը՝ Իսպանիայի դեմ»,- Նունցիատայի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000