Որոնել
Արխիվ
17.07.2019  15:55

Էմերի. «Առաջիկա օրերին «Արսենալը» 3-4 լուրջ տրանսֆերներ է կատարելու»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում համալրումներ է ունենալու:

«Կարող եմ մեր երկրպագուներին հայտնել, որ մենք ունենալու ենք շատ լավ թիմ ներկայիս ֆուտբոլիստներով, որոնց գումարվելու են 3-4 լուրջ նորեկներ, որոնք մեզ կմիանան առաջիկա օրերին: Խոսքը գնում է հզոր ֆուտբոլիստների մասին, որոնք անմիջապես կուժեղացնեն թիմը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Ավելի վաղ մոտալուտ տրանսֆերների մասին էր հայտնել «Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեի որդին` Ջոշ Կրոնկեն, ով ակումբի փաստացի ղեկավարն է:

Վերջին օրերին հայտնի է դարձել, որ «Արսենալը» բանակցում է «Սելթիկի» ձախ պաշտպան Կիրան Տիրնիի, «Կրիսթալ Փելասի» վինգեր Ուիլֆրիդ Զահայի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերների շուրջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000