Որոնել
Արխիվ
17.07.2019  13:56

Հայտնի է` որտեղ է կարիերան շարունակելու Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն

«Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն կարիերան շարունակելու է Եգիպոսում: ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ 22-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է ԷՆՊՊԻ ակումբ: Այսօր նշանակված է նրա բուժզննումը:

Դեսիրեի տրանսֆերի համար գումար է վճարվելու, բայց ոչ վանաձորյան ակումբին: Հարձակվողը «Լոռիում» էր խաղում վարձավճարով: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Հայիթիի «Միրեբալաիս» ակումբին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ առաջնությունում Դեսիրեն խփել է 17 գոլ ու դարձել լավագույն ռմբարկու:

ԷՆՊՊԻ-ն Եգիպտոսի նախորդ առաջնությունում գրավել է 9-րդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000