Որոնել
Արխիվ
12.07.2019  16:27

Հայաստանից` 2. Միայն 9 թիմ ԵԼ-ում տնային խաղն այլ մարզադաշտում անցկացրեց

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում կայացել են 47 հանդիպումներ: Այդ խաղերից միայն 9-ում տանտերերն իրենց խաղն ացնակցրել են ոչ իրենց մշտական մարզադաշտերում: Այդ թիմերի թվում են հայկական «Փյունիկն» ու «Ալաշկերտը»:

«Փյունիկը» մակեդոնական «Շկուպիին» ընդունեց Գյումրիում, իսկ «Ալաշկերտը» «Մակեդոնիայի» հետ խաղաց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի գավաթակրի տնային մարզադաշտը «Նաիրին» է, որը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի չափանիշներին, իսկ «Փյունիկինը» նախորդ մրցաշրջանում մի քանիսն էին, այդ թվում նրա մարզադպրոցի խաղադաշտը:

Եվրոպա լիգայում Հայաստանի միայն երրորդ ներկայացուցիչ «Բանանցը» եվրագավաթային խաղը կանցկացնի տնային մարզադաշտում:

Առաջին հանդիպումները հիմնական տնային խաղադաշտում չեն անցկացրել նաև Մալթան ներկայցնող «Գզիրան» ու «Բալցանը», ինչպես նաև «Նարվան» (Էստոնիա), «Ռիտերիաին» (Լիտվա), «Ակադեմիա Պանդևը» (Մակեդոնիա), «Սպերանցան» (Մոլդովա) և «Զետան» (Չեռնոգորիա:)


Լուսանկարը` «Փյունիկ ՖԱ-ի»

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000