Որոնել
Արխիվ
11.07.2019  19:38

ԵԼ. «Փյունիկը» ՖԱՆՏԱՍՏԻԿ քամբեք կատարեց «Շկուպիի» հետ խաղում (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Փյունիկը» Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում մրցեց մակեդոնական «Շկուպիի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։

4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանն առաջ մղեց երևանյան թիմին, 26-րդ րոպեին Բայրամին կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ խաղակեսի վերջում՝ 43-րդ րոպեին, Իլիեսկին առաջ մղեց հյուրերին։ 60-րդ րոպեին Բայրամին դդուբլ ձևակերպեց, բայց «Փյունիկը» չհանձնվեց։ 80-րդ րոպեին Մաքսիմ Ժեստոկովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե անց Մանուչարյանը կարողացավ փրկել դաշտի տերերին պարտությունից։

Նշենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ Մակեդոնիայում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000