Որոնել
Արխիվ
24.06.2019  00:15

«Լոռին» կրկին համալրվել է իսպանացիներով. դարպասապահների մարզիչ և ֆիզիոթերապեֆտ

«Լոռին» համալրվել է իսպանացի մասնագետներով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք՝ երեկ ևս 2 իսպանացիներ թիմում աշխատանք էին ստացել։

Այս անգամ կազմը համալրել է Ագուստին Խարկե Պերեսը։ Նա մարզելու է դարպասապահներին:

37-ամյա մասնագետը 2015-2017 թթ. աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2017-18 թթ.՝ «Տեներիֆեում», 2018-19 թթ.՝ «Աթլետիկ Տակորոնտեում»:

Պերեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Էնրիկե Ֆերնանդեսը նշանակվել է ակումբի ֆիզիոթերապեֆտ։

Ֆերնանդեսը աշխատել է իսպանական մի շարք սպորտային կլինիկաներում, մասնագիտական կրթություն ստացել Իսպանիայի հավաքականի՝ Լա Կորունյայի մարզաբազայում:


ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000