Որոնել
Արխիվ
23.06.2019  17:51

Արտակ Եդիգարյան. «Պետք է ամեն ինչ անել խմբային փուլ հասնելու համար»

«Փյունիկի» նորեկ Արտակ Եդիգարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունը:

- Ուրախ եմ վերադառնալ հարազատ ակումբ: Միշտ ցանկություն կար վերադառնալ, ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: «Փյունիկը» միշտ եղել է պրոֆեսիոնալ ակումբ: Հիմա էլ ամեն ինչ շատ լավ է, ավելի զարգացած: Շատ ուրախ եմ, որ աճ կա, հուսով եմ՝ թիմն էլ ավելի լավ կխաղա ու կհասնի հաջողությունների: Երիտասարդ թիմ է: Ճիշտ է, թիմից շատ տղաներ են հեռացել, բայց կգան նորերը, ովքեր ավելի լավը կլինեն, հուսով եմ՝ կպայքարենք չեմպիոնության համար:

Շատ լավ հնարավորություններ ունենք եվրագավաթներում, կարելի է ամեն ինչ անել խմբային փուլ հասնելու համար: Անցած տարի շատ լավ հնարավորություն կար, հուսով եմ՝ այս տարի էլ կլինի:

Ֆուտբոլիստներն ամեն ինչ պետք է անեն, որ լավ մարզավիճակում լինեն, որպեսզի հավաքականի մարզիչն էլ հրավիրի նրան,- նշել է Եդիգարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000