Որոնել
Արխիվ
23.06.2019  17:34

Դանի Ալվեշը հրաժեշտ է տվել ՊՍԺին. հնարավոր է վերադարձ «Բարսելոնա»

Պաշտպան Դանի Ալվեշը որոշել է լքել ՊՍԺ-ն: Ֆուտբոլիստը տեղափոխվել էր ֆրանսիական ակումբ 2017թ.-ին՝ «Յուվենտուսից»: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

«Այսօր ես ավարտում եմ իմ կյանքի հերթական շրջափուլը. հաղթանակի, ուսուցման և փորձի շրջափուլը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել ՊՍԺ ընտանիքին, որ հնարավորություն տվեցին մասնակիցը լինել այս ակումբի պատմության նորագույն էջի գրառման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին, իրենց կապվածության և առաջին իսկ օրվանից հարգանքի և պատրաստակամության համար: Դուք դարձնում եք այս ակումբը հատուկ: Ժամանակն է եկել դնելու վերջակետը:

Շնորհակալություն բոլոր ընկերներին, այն ապրած րոպեների համար, որոնք մենք ապրել ենք ուրախության և վշտի պահերին, - գրել է բրազիլացին:

Արդեն խոսակցություններ կան, որ Ալվեշը, հնարավոր է, վերադառնա, «Բարսելոնա»: Իսպանական ակումբին առաջարկել են պայմանագիր ստորագրել բրազիլացու հետ, ակումբը չի բացառում այդ տարբերակը՞

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000