Որոնել
Արխիվ
23.06.2019  12:51

Ըմբշամարտ. Պատանիների ԵԱ. Գենիկ Ասատրյանն ու Լյովա Գևորգյանը դուրս են եկել եզրափակիչ (VIDEO)

Իտալիայում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Նախօրեին տեղի են ունեցել վերջին 5 քաշային կարգերի նախնական գոտեմարտերը:

Մինչև 60 կգ քաշային կարգում Գենիկ Ասատրյանը նախ 10-1 հաշվով հաղթել է վրացի Դավիթի Աբդալաձեին, հետո 15-2 հաշվով պարտության մատնել բելառուս Անատոլի Հրամկային: Կիսաեզրափակչում Ասատրյանը գոտեմարտել է ռուսաստանցի Դանիիլ Խարչիլավայի հետ ու կարողացել է հաղթել 4-3 հաշվով, ընդ որում՝ գոտեմարտի ընթացքում պարտվելով 0-3 հաշվով: Եզրափակչում Ասատրյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովը:

Մինչև 92 կգ քաշային կարգում Լյովա Գևորգյանը հենց մեկնարկում հանդիպել է ադրբեջանցի Սագադուլա Աղաևի հետ ու հաղթել է 4-0 հաշվով: Հաջորդ երեք գոտեմարտերում Գևորգյանը բացահայտ առավելություն է ունեցել՝ հաղթահարելով Հունաստանի ներկայացուցիչ Գիվի Բիլիաձեի (10-0), բուլղարացի Յոան Կարամֆիլկովի (11-0) և Ռեջեպ Հայդարիի (10-0) արգելքը ու դւորս գալով եզրափակիչ: Այստեղ Գևորգյանը կգոտեմարտի ռուսաստանցի Իսլամ Կարտոևի հետ: 

Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ից:  Մեր մյուս ըմբիշներից մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև 71 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը: Նա մեկ հաղթանակ է տարել սլովակ Միխալ Վերեցի նկատմամբ (10-0), սակայն քառորդ եզրափակչում պարտվել է վրացի Դավիթ Խուչուաշվիլուն: Այսօր Յարիբեկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի հունգարացի Բալինտ Նեմեսի հետ ու հաղթանակի դեպքում բրոնզե մեդալի համար կպայքարի մոլդովացի Լիլիան Բալանի հետ:

Գենիկ Ասատրյանի գոտեմարտը ռուսաստանցի Խարչիլավայի հետ՝ կիսաեզրափակչում


Լյովա Գևորգյանի գոտեմարտը ադրբեջանցի Ազաևի հետ՝ նախնական փուլում


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000