Որոնել
Արխիվ
23.06.2019  12:20

Անտոնիո Ստանկով. «Հուսով եմ՝ «Փյունիկի» հետ կհասնենք Եվրոպայի լիգայի խմբային փուլ»

Երևանի «Փյունիկի» նորեկ Անտոնիո Ստանկովը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տեղափոխության մասին:

- «Փյունիկ» տեղափոխությունն ինձ համար առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է, որը պայքարում է մրցանակների համար: Բացի այդ, այս թիմը խաղում է Եվրոպայի լիգայում, ինչը կարևոր գործոն է:

Հուսով եմ, մեզ մոտ ամեն ինչ կստացվի և մենք Եվրոպայի լիգայում կհասնենք խմբային փուլ: Եթե անկեղծ, Հայաստանի առաջնության մասին շատ բան չգիտեմ: Ես զրուցել եմ Հայաստանում խաղացած և խաղացող մի քանի տղաների հետ:

Նրանք բոլորն ասում են, որ Հայաստանի առաջնության մակարդակն ամեն տարի ավելի է բարձրանում: Այնպես որ, ես անհամբերության սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին,- նշել է Ստանկովը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000