Որոնել
Արխիվ
22.06.2019  17:37

«Փյունիկը» տրանսֆերային լուրջ համալրում է ստացել (PHOTO)

«Փյունիկ» պայմանագիր է կնքել միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Արտյոմ Սիմոնյանի, Արտակ Եդիգարյանի և Անտոնիո Ստանկովի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից: 

Արտյոմ Սիմոնյանը (24տ.) կիսապաշտպան է: Նա Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է: Սիմոնյանի վերջին ակումբը Երևանի «Արարատն» էր: 

Մեկ այլ կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը (29տ.) «Փյունիկի» սան է: Եդիգարյանի վերջին ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր, որի հետ երեք անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:

Երևանցիների նորեկը` մակեդոնացի Անտոնիո Ստանկովը (28տ.) պաշտպան է: Նա հոլանդական «Ռոդայի» սան է: Վերջին ակումբը եղել է հոլանդական «Դորդրեխտը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000