Որոնել
Արխիվ
20.06.2019  16:30

«Կարծում էի Հայաստանն անապատում է». Ինչպես անգլիացին ակումբ հիմնեց Դիլիջանում

Անգլիական հեղինակավոր The Sun պարբերականը հոդված է հրապարակել «Դիլիջան» ակումբը հիմնած Ուիլ Թոմփսոնի մասին: «Կրիսթալ Փելասի» 31-ամյա երկրպագուն սերտ կապերի մեջ է այդ ակումբի հետ, սակայն որոշել է Հայաստանում թիմ բացել և պատմել է, թե ինչպես նման քայլի գնաց:

«Ես թողեցի Լոնդոնում կադրերի բաժնում իմ աշխատանքը, որպեսզի ճանապարհորդության մեկնեի: Վեց ամիս անցկացրեցի Կոստա-Ռիկայում, իսկ հետո սկսեցի ցանկացած մեկ այլ հեռավոր տեղ մեկնել, մինչև սկսեի ասիական երկրներով իմ այցերը: Կարծում էի` Հայաստանն արաբական երկիր է` շրջապատված անապատով: Իսկապես գաղափար չունեի, թե որտեղ է այն:

Երբ եկա Հայաստան, երկիրը հեղափոխությամբ էր պատված և նախկին իշխանությունը տապալվեց: Բայց կյանքը խելահեղ էր, էժան. կարելի է 75 ֆունտ սթերլինգով մեկ ամիս ապրել: Նաև հանդիպեցի տեղացի աղջկա, ով Խաղաղության կորպուսում է աշխատում` օգնելով երեխաներին: Որոշեցի մնալ»:

Թոմփսոնի նոր ակումբը Դիլիջանում է, որը 17 000 բնակչություն ունի և իր հիասքանչ տեսարանների պատճառով հայտնի է «Փոքր  Շվեյցարիա» անունով:

«Այստեղ շատ գեղեցիկ է, բայց անգլիացին կմտածի երրորդ աշխարհ է: Մարդիկ միսը վաճառում են իրենց ավտոմեքենաների միջից, ձիերը հանգիստ քայլում են փողոցով… Սկսում ես պատկերացնել, թե ինչպես է մարդկությունն ապրել 100 տարի առաջ: Եթե Անգլիայից հեռանալու ժամանակ իմ հաշվին 100 հազար ֆունտ ունենայի, հաստատ կմեկնեի Թայլանդ և չէի հայտնվի այստեղ»:

Լինելով ֆուտբոլի վառ երկրպագու, անգլիացին անմիջապես պատանեկան թիմ բացեց: Առաջին մարզմանը միայն 8 երեխա եկավ, ոմանք հողաթափերով, որպեսզի ֆուտբոլ խաղան: Տեղի դպրոցներում ու հասարակական վայրերում հայտարարություններ տեղադրելուց հետո հաջորդ մարզմանն արդեն 40 մարդ կար: Որպեսզի այդ երեխաներին ինչ-որ մրցաշարի մասնակցելու հնարավորություն տրվի, Թոմփսոնին խորհորդ են տվել կապնվել է ՀՖՖ-ի նոր ղեկավարության հետ:

«Նրանք արդեն լսել էին, թե մենք ինչ ենք անում և ֆեդերացիայի փոխնախագահն (Արմեն Մելիքբեկյանը-խմբ.) ուզում էր հանդիպել ինձ հետ: Նա ինձ ցույց տվեց իր ծրագրերը, որի համար միլիոններ է ներդրվելու: Հայաստանի առաջնությունում ընդամենը 9 թիմ կար, սակայն նրանք ուզում են 20-ի հասցնել, ինչպես եվրոպական ուժեղագույն լիգաներում: Փոխնախագահը սիրում է անգլիական ֆուտբոլը և «Արսենալի» մեծ երկրպագու է: Նա շատ է սիրում Հենրիխ Մխիթարյանին, ով Հայաստանում աստված է: Նա հարցրեց՝ արդյո՞ք ցանկանում ենք միանալ հայկական լիգային»:

«ՖԱ Դիլիջանն» արագորեն հնարավորություն ստացավ հանդես գալ Առաջին խմբում: Շուտով սկսելու է նոր մարզադաշտի կառուցումը, որում նաև այլ ակումբ է խաղալու և կիսելու ծախսերը: Հյուսիսային թիմը ծրագրում է մոտ ապագայում Եվրոպա լիգայում հայտնվել:

«Հայաստանի Բարձրագույն խմբում խաղալու համար օրենք կա, որ ակումբը պետք է 7 մանկապատանեկան թիմ ունենա, որոնցում պետք է աշխատեն ՈւԵՖԱ-ի Ա կարգի արտոնագիր ունեցող նվազագույնը երեք մարզիչներ: Մեր թիմում երեխաներ էին, որոնք նոր էին տեղափոխվել փողոցային ֆուտբոլից, և ես տեղյակ չէի կանոններին, սակայն մեկ զանգի շնորհիվ ամեն ինչ կարգավորվեց և մենք իրավունք ստացանք խաղալ Առաջին լիգայում»:

Նոր թիմ ձևավորելու խնդրի առջև կանգնելուց հետո Թոմփսոնը դիմեց տեղացի ֆուտբոլիստներին և անմիջապես ստացավ 6 պրոֆեսիոնալ խաղացողների համաձայնությունը, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնությանը: Նաև աշխատելով բազմաթիվ գործակալների հետ, որոնցից մեկը Լեհաստանից «Կրիսթալ Փելաս» է տարել Յարոսլավ Յախին,  ինչպես նաև դիտելով ամբողջ աշխարհից տարբեր ֆուտբոլիստների խաղի տեսանյութեր, որոշվեց «Դիլիջան» հրավիրել ֆուտբոլիստներ Պորտուգալիայից, Նիգերիայից Ռուսաստանից ու Բելառուսից:

Դիլիջանը նաև համագործակցում է քաղաքում տեղակայված Միջազգային քոլեջի հետ, որը խաղադաշտ է տրամադրել:

«Մենք հավաքագրելու ենք մինչև 7 մարզիչներ, իսկ լեգիոներները տուն են ստանալու: Նրանք բոլորը պրոֆեսիոնալներ են և մեզ օգնում են ինչ-որ լուրջ բան հիմնել: Ինձ ապշեցրեց նրանց բարձր խաղամակարդակը»:

Թոմփսոնը վերջում նաև հայտնեց իր կատարած ծախսերի մասին:

«Մենք, հովանավորների հետ միասին, այս ակումբի համար 100 հազար ֆունտ ենք ներդրել: Թիմը կազմված է 22 ֆուտբոլիստից և արժի մոտ 50 հազար ֆունտ»:


Թարգմանությունը` ArmFootball.com-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000