Որոնել
Արխիվ
22.05.2019  17:45

Հրաժարագնի ակտիվացում. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում 50 միլիոն վճարել

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտիին:

Անգլիական ակումբը պատրաստ է ակտիվացնել 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն եվրո, տեղեկանում ենք Footballghana.com-ից:

Գանացի ֆուտբոլիստին ցանկանում է թիմում տեսնել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե-Գուար Սուլշերը, ով նրան համարում է թիմից հեռացող Անդեր Էրերային արժանի փոխարինող:

Պարտին մադրիդյան ակումբին է միացել 2011 թվականից: Իսպանիայի ավարտված առաջնությունում նա 32 խաղ է անցկացրել, որոնցում 3 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000