Որոնել
Արխիվ
19.05.2019  19:19

Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբլիստ է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակակրին որոշելու համար Ա սերիան օգտվել է Opta Sports ու Netco Sports վիճակագրական կայքերի տվյալներից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Պորտուգալացին առաջնության 30 խաղում 21 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել:

Հայտնի են դարձել նաև մյուս անվանակարգերում լավագույնները.

Լավագույն դարպասապահ – Սամիր Հանդանովիչ («Ինտեր»)

Լավագույն պաշտպան – Կալիդու Կուլիբալի («Նապոլի»)

Լավագույն կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»)

Լավագույն հարձակվող – Ֆաբիո Կուալյարելա («Սամպդորիա»)

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիս – Նիկոլո Ձանյոլո («Ռոմա»)

Ֆուտբոլիստները մրցանակները ստանալու են տնային վերջին խաղերից առաջ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000