Որոնել
Արխիվ
17.05.2019  01:02

«Ռոման» նոր գլխավոր մարզիչ է ընտրել (PHOTO)

«Ռոման» շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին, հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ թիմի ղեկին կնշանակվի ներկայումս «Ատալանտան» գլխավորող Ջան Պյերո Գասպերինին։ Իտալացին հռոմեական ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր և կստանա տարեկան 2,5 մլն եվրո։

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Կլաուդիո Ռանյերին։

«Ատալանտան» այս մրցաշրջանում պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար ու ներկայումս գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Թիմը նաև դուրս էր եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, բայց երեկ զիջեց «Լացիոյին»՝ բաց թողնելով տիտղոսը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000