Որոնել
Արխիվ
18.04.2019  15:49

Ռայթ. «Մխիթարյան-Սանչես փոխանակումից միայն նրանց գործակալներն են շահել»

«Արսենալի» լեգենդար հարձակվող Յան Ռայթը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու նախկին վինգեր Ալեքսիս Սանչեսի մասին, որոնց փոխանակել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքի շրջանակում:

«Եթե դիտեք Մխիթարյանի ու Սանչեսի վիճակագրությունը փոխանակումից հետո, կտեսնեք, որ դա բացարձակ սարսափ է: Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդը» նայելով Ալեքսիսի խաղին, մտածում է, որ շատ ավելիին կարող էր հավակնել:

Մխիթարյանն այն ֆուտբոլը չի ցուցադրում, որը տեսնում էինք Բունդեսլիգայում: Նա շարունակում է որակյալ ֆուտբոլիստ մնալ, բայց կարող է ավելի լավ խաղալ:

Միակ մարդիկ, ովքեր Մխիթարյան-Սանչես փոխանակումից օգուտ են քաղել, եղել են նրանց գործակալները»,- BBC-ի եթերում ասել է անգլիացին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը «զինագործների» կազմում 49 խաղի է մասնակցել, որոնցում 9 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել: Չիլիացին «կարմիր սատանաների» մարզաշապիկով 42 մրցավեճում 5 գոլ է հեղինակել ու 9 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000