Որոնել
Արխիվ
13.04.2019  14:10

Ծանրամարտ. Սամվել Գասպարյան. «Հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը ՀԱՕկ-ի լրատվական ծառայության հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը Բաթումիում:

- Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երևի, մի քիչ խանգարեց լարվածությունը: Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա: Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով:

Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը և բարձրացնել ավելի լուրջ քաշեր: Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ: Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին,- նշեց Սամվել Գասպարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000