Որոնել
Արխիվ
13.04.2019  10:37

Ծանրամարտ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (VIDEO)

Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը պոկումում միայն երրորդ փորձից կարողացավ «սանձել» 168 կգ-ոց ծանրաձողը և այդ վարժությունում զբաղեցրեց 5-րդ տեղը: Նույն արդյունքը գրանցեց նաև Արսեն Մարտիրոսյանը՝ զբաղեցդնելով 4-րդ տեղը:

Հրում վարժությունում Գասպարյանը ևս միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Հենց առաջին փորձից նա գլխավերևում պահեց 209 կգ-ոց ծանրաձողը և երկամարտի 377 կգ արդյունքով ապահովեց իր համար երկրորդ հորիզոնականը: 2016 և 2017 կգ-ոց ծանրաձողերին մոտեցումը չստացվեց, և Գասպարյանը փոխչեմպիոնի կոչումից բացի բացի ստացավ նաև փոքր արծաթե մեդալ:

Իսկ Մարտիրոսյանը հրում վարժությունում գրանցեց 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինացի Դմիտրո Չումակը՝ երկամարտի 391 կգ արդյունքով:

Սամվել Գասպարյանի մոտեցումները 

Արսեն Մարտիրոսյանի մոտեցումները

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000