Որոնել
Արխիվ
15.12.2018  12:51

Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա

Դեկտեմբերի 16-ին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում:

Ծրագրի շրջանակներում հայ մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին, գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտի» (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկի» (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:

Ճապոնական DMM ընկերությանը պատկանող «Սենտ Թրույդեն» ակումբն ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում: Թիմի գլխավոր մարզիչն է 56-ամյա բելգիացի Մարկ Բրիսը, ով ժամանակին աշխատել է նաև Հոլանդիայում և Սաուդյան Արաբիայում:

1924 թվականին հիմնադրված ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում է 14.600 հանդիսականի համար նախատեսված «Ստայեն» մարզադաշտում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000