Որոնել
Արխիվ
17.11.2018  15:14

Ֆուտբոլիստ, ով մասնակցություն ունի 2018 թվականին Հոլանդիայի գոլերի կեսին

Հոլանդիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում (2:0):

«Լիոնի» ֆուտբոլիստը մասնակցել է 2018 թվականի ընթացքում «նարնջագույնների» բոլոր գոլերի կեսին: Գրանցված 12 գնդակներից 4-ը նա է հեղինակել, ինչպես նաև երկու գոլային փոխանցում է կատարել, տեղեկացնում է Opta-ն:

Սույն թվականին Դեպայը հավաքականի ու ակումբի կազմում 52 խաղի է մասնակցել, որոնցում 23 գոլ խփել ու 18 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000