Որոնել
Արխիվ
30.10.2018  16:16

Ռուբեն Հայրապետյանի նոր նախագի՞ծը. Ինչպես են ռուս ներդրողները հեռացվել «Երևանից»

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Երևան» ակումբի արդեն նախկին մենեջեր Սերգեյ Տիմոֆեևը հարցազրույց է տվել Armenian Football Group-ին, որում պատմել է ակումբից հեռանալու պատճառների ու այլ մանրամասների մասին:

- Պատմեք, «Երևան» ակումբի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նախագիծը:

- Երբ ես «ՖԱ Երևանում» էի, դա մի թիմ էր, որը երեք տարուց պետք է խաղար եվրագավաթներում: Նախագծի առանձնահատկությունն այն էր, որ մենք պետք է լինեինք երկրի ամենաբաց ու «մեդիային» ակումբը, որի ճանաչելիությունը տարածեինք միջազգային ասպարեզում: Շատ էի ցանկանում, որ մարդիկ սկսեն ֆուտբոլ հաճախել: Հայաստանում դրա համար գրեթե բոլոր պայմանները կան:

- Ինչո՞ւ եք հեռացել «ՖԱ Երևանից»:

- Ես այդ նախագիծ եմ եկել Ալեքսանդր Ալպովի հետ: Այնպես ստացվեց, որ ներկայիս ղեկավարությունը ֆինանսական տեսանկյունից լավ չվարվեց նրա հետ: Ալեքսանդրն իր գումարներն էր ներդնում, բայց որոշեցին առանց նրա շարունակել նախագիծը: Ֆինանսներն այդպես էլ չվերադարձրեցին: Բայց այդ, այնպես արեցին, որ նա դեռ պարտք մնաց: Վրդովված էի այդ պատճառով: Ալպովի հեռանալուց հետո, որոշեցի հետևել նրան, որովհետև վաղուց եմ աշխատում Ալեքսանդրի հետ:

- Երևանում 4 ամիս եք աշխատել: Ի՞նչ տպավորություններ ունեք այդ քաղաքից:

- Միայն դրական զգացմունքներ ունեմ: Սիրեցի այդ քաղաքը, սիրեցի տեղացիներին, քիչ վայրերում են նման ջերմությամբ ու սիրով մարդիկ հանդիպում: Հաճույքով կվերադառնամ Երևան, եթե նման հնարավորություն ընձեռնվի: Հայաստանում հնարավոր և հարկավոր է զարգացնել ֆուտբոլը: Տաղանդներ կան:

- ՀՖՖ-ից Ռուբեն Հայրապետյանի հեռանալն օգուտ կտա՞ հայկական ֆուտբոլին:

- Ռուբեն Հայրապետյանի մասին շատ եմ լսել: Ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը: Հիմա հայկական ֆուտբոլը լավագույն ժամանակները չի ապրում, բայց վստահ եմ, որ ամեն ինչ կշտկվի: Հեռանալուց հետո հետևում եմ իրավիճակին, բայց դեռ էական փոփոխություններ չեմ նկատել: Կարծում եմ` շատ բան հասկանալի կլինի նոր տարուց հետո: Հայաստանի առաջնությունում մեծ փոփոխություններ են սպասվում:


Հարցազրույցի մեկնաբանությունների բաժնում Տիմոֆեևը պատասխանել է նաև երկրպագուների որոշ հարցերին: Այն հարցին, թե ով է իրականում «Երևանի» սեփականատերը, Սերգեյը գրել է.

«Փաստաթղթերով` Կարեն Հարությունյանը: Բայց փաստացի ինքներդ էլ գիտեք, թե ով է»:

Այն հայտարարությանը, որ Տիմոֆեևը նախկինում հերքում էր «Երևան» ակումբի հետ Ռուբեն Հայրապետյանի առնչությունը, իսկ հիմա հակառակն է ասում, ռուս մենեջերը պատասխանել է:

«Ես ակումբ եմ եկել մի մարդու հետ (Ալեքսանդր Ալպովի-խմբ), ով իր գումարներն էր ներդնում և փաստացի համարվում էր «Երևանի» միակ բաժնետերը: Փաստաթղթերում Ռուբեն Հայրապետյանի անունը նշված չէր: Հետագայում կարծիքս փոխեցի: Հետազոտելով տեղական շուկան` ամեն ինչ պարզ դարձավ»:

Այն պնդմանը, որ նրան 50 անգամ զգուշացրել էին, թե ով է իրականում Ռուբեն Հայրապետյանը, Տիմոֆեևը եզրափակել է:

«Ես թքած ունեի, թե նրա մասին ինչեր են խոսում: Ես այն փաստին էի հիմնվում, որ նրա անունը փաստաթղթերում չկա…»

 

Հիշեցնենք, որ Կարեն Հարությունյանը երկար ժամանակ եղել է «Փյունիկի» ղեկավար կազմում, երբ ակումբը փաստացի պատկանում էր Ռուբեն Հայրապետյանին: Հարությունյանը մասնավորապես եղել է ակումբի գործադիր տնօրենը, ապա որոշ ժամանակ այն համատեղել «Բանանցի» գործադիր տնօրենի պաշտոնի հետ: Մինչև 1999 թվականին լուծարումը, Հարությունյանը ղեկավարել է «Երևան» ակումբը: 1997 թվականին այդ թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն:

Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ մնալու է ֆուտբոլում և իր սեփական ակումբն է ունենալու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000