Որոնել
Արխիվ
22.09.2018  16:23

Սողոմոնյան. «Նույնիսկ հավատս չի գալիս, որ Ռուբեն Հայրապետյանն այլևս մեր ֆուտբոլում չէ»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու լուրը:

«Նույնիսկ հավատս չի գալիս, որ Ռուբեն Հայրապետյանն այլևս մեր ֆուտբոլում չէ: Հաջողություն Արթուր Վանեցյանին նոր պաշտոնում»,-  Facebook-ում գրել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի նախագահն էր 2003 թվականից:

Հավելենք, որ Սողոմոնյանն ու Հայրապետյանը կոնֆլիկտ էին ունեցել «Փյունիկի» մարզաբազայի վաճառքի հարցում, որի հետևանքով երևանյան ակումբի բոլոր տարիքային թիմերը զրկվել էին սեփական մարզաբազայում պարամելու հնարավորությունից: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000