Մանչեսթերում Ագուերոյի ամենամոտ ընկերը «Յունայթեդում» է խաղում

14:29   16 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ քաղաքում նրա ամենամոտ ընկերը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան է:

«Ժամանակս հիմնականում միայնակ եմ անցկացնում: Այլ դեպքերում լինում եմ Նիկոլաս Օտամենդիի կամ Դավիդ դե Խեայի հետ:

Այո, ես Դե Խեայի հետ ամենաշատն եմ շփվում: Մենք թիմակիցներ ենք եղել «Ատլետիկոյում»: Մենք մոտ ընկերներ են` չնայած նրան, որ նա խաղում «Յունայթեդում», իսկ ես` «Սիթիում»»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում The Sun-ը:



© ARMFOOTBALL.COM