Լինեկերը փոփոխել է գերմանացիների մասին իր լեգենդար ցիտատը

10:54   24 հունիսի, 2018

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծիք է հայտնել ԱԱ-2018-ի շրջանակում կայացած Գերմանիա – Շվեդիա (2:1) հանդիպման մասին:

«Ֆուտբոլը պարզ խաղ է: 22 ֆուտբոլիստ 82 րոպե վազում են գնդակի հետևից, հետո գերմանացիներից մեկին հեռացնում են: Հետագայում 21 ֆուտբոլիստ 13 րոպե վազում են գնդակի հետևից, բայց վերջում գերմանացիները ինչ-որ խելագար կեպով հաղթում են»,- իր թվիթերյան էջում գրել է անգլիացին:

Հիշեցնենք, որ Լինեկերին է պատկանում լեգենդար խոսքերը. «Ֆուտբոլ են խաղում 22 մարդիկ, բայց հաղթում են գերմանացիները»:

ArmFootball.com-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ



© ARMFOOTBALL.COM