Պաշտոնական. «Ռեալը» ռեկորդային տրանսֆեր է կատարել

19:37   15 հունիսի, 2018

«Սանթոսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսը դառնալու է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Բրազիլական ակումբը հայտնում է, որ համաձայնության է հասել իսպանական ակումբի հետ: Բրազիլացին Մադրիդ է տեղափոխվելու 2019 թվականի հուլիսին:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն «Սանթոսը» գրել է, որ այն ռեկորդային է Հարավային Ամերիկայի ակումբների համար:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Ռոդրիգոյի տրանսֆերի համար «Ռեալը» վճարելու է 45 միլիոն եվրո, իսկ ևս 15 միլիոն նախատեսված է որպես պարգևավճար: Դա նշանակում է, որ կիսապաշտպանը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք անչափահաս ֆուտբոլիստը:

Ռոդրիգոն «արքայական ակումբում» տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու:

 



© ARMFOOTBALL.COM